Logitech

Ինչու՞ են Logitech կոնֆերանս - սենյակների լուծումներն ավելի լավը, քան այլ բրենդների անալոգները

Հանդիպումների սենյակները հասանելի են գրեթե բոլոր գրասենյակներում: Այնուամենայնիվ, համաճարակը զգալիորեն ընդլայնել է աշխատանքայինտարածքի սահմանները և վերջինիս կազմակերպման համար ավելի լուրջպահանջներ է առաջադրել։ Նոր պայմաններում շատ ընկերություններիաշխատակիցներ ստիպված են հիբրիդային տիպի փոխգործունեությունծավալել՝ աշխատելով թե՛ գրասենյակում, թե՛ հեռակա կարգով։ Logitech-նառաջարկում է եզակի տեխնոլոգիաներ, որոնք բարենպաստորենհամեմատվում են այլ արտադրողների հետ և աշխատանքի ընթացքը դարձնումհնարավորինս հարմարավետ և արդյունավետ:
Գնի և որակի բարձր հարաբերակցություն

Logitech-ի սարքերն իդեալական են հանդիպումների սենյակների համար:Ընկերությունն արտադրում է հուսալի և դիմացկուն տեսահամակարգեր, որոնքպատրաստված են առաջին կարգի նյութերից և լիովին համապատասխանումեն հայտարարված բոլոր բնութագրերին: Միևնույն ժամանակ, Logitech-իսարքավորումների արժեքը շատ ավելի գրավիչ է, քան այլ ապրանքանիշերինմանատիպ որակի ապրանքների արժեքը, օրինակ՝ Cisco, Polycom և այլն:

Logitech's Rightsence տեխնոլոգիան ապահովում է կոնֆերանսի, վեբինարի կամշնորհանդեսի բոլոր մասնակիցների օպտիմալ շրջանակը, ավտոմատ կերպովկարգավորում է լուսային հավասարակշռությունը և գունայինվերարտադրությունը, բարելավում է ձայնի հստակությունը՝ վերացնելովֆոնային աղմուկն ու արձագանքը, ինչպես նաև հավասարեցնում է ձայնիտիրույթը և կենտրոնանում բարձրախոսի վրա՝ դարձնելով հանդիպման բոլորմասնակիցների ձայնը լսելի:

Ամենահարմարը պատրաստի փաթեթներն են. փոքր չափի սենյակներիհամար՝ Rally Bar Mini-ն, միջին չափի սենյակների համար՝ Rally Bar-ը, ընդարձակ տարածքների համար՝ Rally Plus-ը: Եթե ​​սենյակի կոնֆիգուրացիանոչ ստանդարտ է, մեր մասնագետները Ձեզ համար անհատական ​​լուծումկմշակեն: Հավատացնում ենք՝ Logitech-ի հետ Դուք կստեղծեք այնպիսիգրասենյակային տարածք, որտեղ աշխատելը կլինի հարմարավետ։

Հեշտ կառավարում և ինտուիտիվորեն հասկանալի ինտերֆեյս

Դեռ վերջերս անհնար էր բարձրորակ տեսահաղորդակցություն կազմակերպել առանց ՏՏ մասնագետների մասնակցության։ Առցանց տեսակոնֆերանս կազմակերպելու համար ստիպված էինք միացնել տասնյակ տարբեր գադջեթներ, սահմանել անհրաժեշտ կարգավորումներ, իսկ վերջում էլ խճճվել անվերջանալի թվացող լարերի մեջ։ Բացի այդ, սարքավորումն ինքնին բավականին մեծ տեղ էր զբաղեցնում, ինչը նույնպես կարող էր առաջացնել որոշակի անհարմարավետություն։

Այսօր տեսակոնֆերանսի կազմակերպումը ոչ մի դժվարություն չի առաջացնումաշխատակիցների համար և չի պահանջում ՏՏ ոլորտում կոնկրետիրավասություններ։ Logitech-ի լուծումներն ինտուիտիվ են կարգավորման ևկառավարման համար, որոնք միաժամանակ համապատասխանում ենժամանակակից տեխնիկական պահանջներին:

Օրինակ, դիտարկենք Rally Bar վիդեո-համակարգը: Այն միջին չափիսենյակների համար նախատեսված ամենահայտնի և բազմակողմանի վիդեո-վահանակներից մեկն է՝ ավելի մեծ սենյակներ ընդլայնելու ունակությամբ: Ինչու՞է Ձեզ անհրաժեշտ ուշադրություն դարձնել վերջինիս վրա:

  • Կինեմատոգրաֆիկ պատկերի անզուգական որակ: Հագեցած է 4K բազմատարր ոսպնյակով՝ 5-ապատիկ օպտիկական խոշորացումով և 90° դիտման անկյունով:
  • Միշտ ուշադրության կենտրոնում: Ինտելեկտուալ տեխնոլոգիաները, մարդկանց ճանաչելու ֆունկցիաները, շարժման, թեքման, մեծացմանմեխանիզմը թույլ է տալիս տեսահամակարգին ուշադիր հետևելհանդիպման ընթացքում տեղի ունեցող ամեն ինչին, կենտրոնանալգլխավորի վրա և այդ ամենի հետ մեկտեղ նկատել նույնիսկ ամենաչնչին թվացող մանրամասները:
  • Կատարյալ ձայն։ Rally Bar աուդիո համակարգը ստացել է 90 Հց - 16 կՀց հաճախականության միջակայք, աուդիո ձայնագրման միջակայք մինչև 4,5 մ, AEC ակուստիկ արձագանքման չեղարկման համակարգ, VAD ձայնայինակտիվության դետեկտոր և AI զտիչ՝ աղմուկը զսպելու համար: Բացի այդ, վեջինս աջակցում է 3 հավելյալ միկրոֆոններ տեղադրումը մեծկոնֆերանսների սենյակների համար: Դուք կարող եք վստահ լինել, որ Ձեր ձայնն անպայման լսելի կլինի:
  • Միացման հետ կապված որևէ դժվարություններ չկան: Plug and Play տեխնոլոգիայի շնորհիվ սարքերի կարգավորման բոլոր առօրյա աշխատանքները կատարվում են ավտոմատ կերպով, ինչը թույլ էտալիս արագ և հեշտությամբ սարքը միացնել Windows և MacOS համակարգիչներին: Նոր սարքի ճանաչումը տեղի է ունենում հաշվածվայրկյանների ընթացքում, համակարգչի վերագործարկումն ու կոնկրետծրագրերի տեղադրումը պարտադիր չէ։
  • Տեղադրման դյուրինություն. Logitech-ը կենտրոնացել է պարզ և կայունմիացման վրա՝ օգտագործելով նվազագույն մալուխներ և ամուրմոնտաժային համակարգ: Պարզապես անհրաժեշտ է սարքը տեղադրելհարթ մակերևույթի վրա, միացնել մալուխը և ամեն ինչ պատրաստ է պրոդուկտիվ աշխատանքի համար: Ոչ մի լրացուցիչ քայլ կամ անիմաստժամանակ:

Ընկերության արտադրանքի շարքը ներառում է լուծումների լայն տեսականի՝տարբեր տեսակի տեսախցիկներ, դոկ-կայաններ, միկրոֆոններ, գարնիտուրաներ և բարձրախոսներ: Տեսահաղորդակցության համարանհրաժեշտ լրակազմը կարող եք առանձին հավաքել։ Սակայն վիդեոբարիկարևոր առավելությունը «all-in-one» սկզբունքն է, որը թարգմանաբարնշանակում է «բոլորը մեկում»: Rally Bar-ն արդեն պարունակում է այն ամենը, ինչկարող է անհրաժեշտ լինել Ձեզ տեսակոնֆերանսի համար: Բացի այդ, սարքըներկայացված է մի քանի գույներով, և հետևաբար կարող եք ընտրել այն գույնը, որը լավագույնս կհամապատասխանի Ձեր գրասենյակի ինտերիերին։

Արագ ինտեգրում և համատեղելիություն առաջատար հարթակների հետ

Logitech-ը վիդեոկոնֆերանսների աշխարհի լավագույն հարթակների պաշտոնական գործընկերն է: Հետևաբար, առաջարկվող բոլոր լուծումները հավաստագրված են և լիովին համատեղելի են հավելվածների հետ, ներառյալ MS Teams, ZOOM, Google Meet, Pexip ևայլն:

Տեսակոնֆերանսների լուծումների ամբողջական տեսականին ապահովում էարագ և հեշտ ինտեգրում: Օրինակ, Rally Bar-ը նույնիսկ համակարգչին միացումչի պահանջում. հիմնական հավելվածներն արդեն ներկառուցված են սարքում, ուստի հանդիպման մասնակիցները կարող են առցանց հանդիպում սկսելառանց նախնական պատրաստվածության: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում, վիդեո-բարը արագ և առանց հետագավերագործարկման միանում է Mac-ին կամ համակարգչին: Նման դետալներըխնայում են ժամանակը, բարձրացնում արտադրողականությունը ևպարզապես հաճելի տպավորություն են թողնում:

Logitech-ի արտադրանքի ողջ շարքը նախապես կարգավորված է հատուկծառայությունների համար: Օրինակ, Logitech-ի վիդեոկոնֆերանսներիհամակարգերը Google Meet-ի աջակցությամբ ներառում են բացարձակապեսայն ամենը, ինչ անհրաժեշտ է կոնֆերանս անցկացնելու համար: Հավաքածուններառում է MeetUp կամ Rally կոնֆերանսի տեսախցիկ, Tap touch կարգավորիչ ևմինի համակարգիչ: Դուք կարող եք սկսել կոնֆերանսը մեկ հպումով, բայցայստեղ կարևորն այն է, որ մասնակիցները հասանելիություն են ունենում նաևGoogle-ի այլ ծառայություններին: Ծրագրաշարի թարմացումները տեղի են ունենում ավտոմատ կերպով, իսկ Google Workspace ադմինիստրատորի վահանակը Ձեզ թույլ է տալիս կառավարել համակարգը: Ամեն ինչնախատեսված է օգտագործողների հարմարավետ և արդյունավետաշխատանքի համար:

Ամբողջական “Full” լուծումներ

Logitech-ի արտադրանքը կազմում է լուծումների համապարփակէկոհամակարգ, որը ներառում է ապարատային և ծրագրային ապահովում, ինչպես նաև համաշխարհային մակարդակի ծառայություններ և գործընկերային ծրագրեր: Վերջինս հնարավորություն է տալիս դիտարկել ոչմիայն առանձին սարքեր, այլ նաև բարդ լուծումներ, որոնք հիանալի կերպովկաշխատեն միմյանց հետ:

Շնորհիվ ապրանքների բազմազանության՝ գնորդները կարող են full, ամբողջական հիմունքներով սարքավորել ցանկացած տեսակի տարածք ՝սկսած վեբինարների համար նախատեսված փոքր սենյակներից մինչև լայնածավալ շնորհանդեսների համար նախատեսված կոնֆերանսների սենյակներ: Ընդ որում, այդքան բարձրորակ սարքավորումները Ձեր թիմից երկար վերապատրաստումներ կամ հատուկ հմտություններ չեն պահանջի:

Բացի այն, որ ընկերությունը մշտապես ներդնում է նոր գաղափարներ ևտեխնոլոգիաներ, ընդլայնում է իր էկոհամակարգը, այն չի մոռանում իրսարքերի ոճային տեսքի մասին։ Գրավիչ դիզայնը խոսում է մանրուքներինկատմամբ ուշադրություն դարձնելու մասին, ինչը հատկապես կարևոր էամենօրյա օգտագործման մեջ։

ASBK կազմակերպությունը հանդիսանում է Logitech-ի լիազորված գործընկերըԲելառուսում: Մենք առաջարկում ենք բոլոր անհրաժեշտ սարքերըհանդիպումների սենյակների, ինչպես նաև գրասենյակում և տանըաշխատատեղերի կահավորման կազմակերպման համար: Եվ այդ ամենն իրականացվում է ամենասեղմ ժամկետում:

Մենք առաջարկում ենք նաև սարքավորումների թեստ-դրայվ. մերմասնագետները սարքերն անվճար կհասցնեն Ձեր գրասենյակ, կտեղադրեն ևցույց կտան, թե ինչպես է ամեն ինչ աշխատում:

Իմացեք Ձեզ անհրաժեշտ Logitech-ի արտադրանքների և պատրաստի լուծումների մասին: Թողեք հայտ հետադարձ կապի միջոցով, և մեր մենեջերըկկապվի Ձեզ հետ՝ բոլոր մանրամասները ճշտելու համար: