ՍՏԵՂԾԵՔ ԲԱՑԱՌԻԿ ԻՆՏԵՐԻԵՐ BANG & OLUFSEN-Ի ՀԵՏ
Ներառեք Bang & Olufsen արտադրանքը Ձեր հաճախորդի դիզայն-նախագծում և ստացեք 6% միջնորդավճար յուրաքանչյուր վաճառված ապրանքի համար:
ԿՈՒԼՏԱՅԻՆ ՈՐԱԿ՝
1925 ԹՎԱԿԱՆԻՑ Ի ՎԵՐ
Ակուստիկ համակարգերի Bang & Olufsen բրենդը ծնունդ է առել Դանիայում․ մի երկրում, որը հայտնի է յուրաքանչյուր մանրուքում ամենաբարձր որակի, աուտենտիկության և գեղագիտության հասնելու ձգտումով: Իր գոյության 96 տարիների ընթացքում B&O-ն հետևում է այս ուղենիշին և առաջնակարգ նյութերից ստեղծում եզակի աուդիոտեխնիկա, որի կողքին ապրելը հարմար է և հաճելի:
ՈՒՆԿՆԴՐԵՔ՝ ԵՎ ԿՏՊԱՎՈՐՎԵՔ

Beoplay A9 Gen 4

Beoplay A9 ստեղծողները ոգեշնչվել են ձայնից և երաժշտությունից: Արտաքինից այն շրջանի տեսք ունի․ այդ ձևն ընտրվել է, քանի որ ձայնային ալիքները տարածվում են շրջանաձև: Beoplay A9-ը բաղկացած է լավագույն նյութերից՝ բարձրորակ փայտից, պլաստիկից, ալյումինից ու շատ լավ գործվածքից պատրաստված ոչ մեծ քանակով էլեմենտներից, որոնք օգտագործվում են առավել արդյունավետ:
Մանրամասներ
Beosound Balance
Ձայնային փնջի ձևավորման տեխնոլոգիայի շնորհիվ Beosound Balance-ն ապահովում է ձայնի ուղղորդված սփռում՝ բոլոր դիրքերից կենտրոնացված ունկնդրման համար․ ամեն ինչ՝ մեկ սարքում: Դիզայնը մշակվել է Benjamin Hubert-ի հետ համագործակցության արդյունքում, ով ոչ միայն դիզայնի, այլև օգտատերերի համար նախատեսված եզակի ինտերֆեյսերի մշակման գործում մասնագիտացած լոնդոնյան «Layer Design» ստեղծագործական ստուդիայից է:
Մանրամասներ
Beosound Level
Beosound Level-ը գեղագիտության, գործնականության և դիմացկունության համադրում է: Դուք կարող եք վստահորեն տեղադրել այն ցանկացած վայրում: Ի հաշիվ մարտկոցի մինչև 16 ժամ ինքնավար աշխատանք ապահովող այս նրբագեղ բարձրախոսը կարող է զարդարել ցանկացած սենյակ, ուր էլ տեղափոխեք։
Մանրամասներ
Beosound 2
Beosound 2-ն ապահովում է ձայնի՝ հիանալի, իսկապես հզոր վերարտադրում: Acoustic Lens Technology տեխնոլոգիայի կիրառումը բարձրախոսների՝ առանց կարերի, կոնաձև, ալյումինե կորպուսում ստեղծում է 360 աստիճանի ձայնային համայնապատկեր, որը լցնում է ամբողջ սենյակը, անկախ նրանից, թե որտեղ եք այն տեղադրել:
Մանրամասներ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՔ ՄԵԶ ՀԵՏ
Օգտագործեք Bang&Olufsen արտադրանքը ձեր աշխատավայրում և Ձեր նախագիծը կդարձնեք ոչ միայն օրիգինալ, այլև նրանում կապահովեք ինտերիերի համար նորաոճ և ֆունկցիոնալ ակուստիկ լուծումներ։

Օգուտներ` մեծածավալ գնումների դեպքում:
Թափանցիկ վճարային համակարգ
Միջնորդավճար վաճառքից՝ 6%
Առաքում ցանկացած քաղաք

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՊՎԵՔ ՄԵԶ ՀԵՏ

Մենք ուրախ կլինենք պատասխանելու ձեր բոլոր հարցերին։

+374 41 011390

m.margaryan@asbc.am

ASBC | Apple Authorised Reseller
ՀՀ, 0015, ք. Երևան, Գրիգոր Լուսավորիչ 9
© All Rights Reserved. <<ԷՅ ԷՍ ԲԻ ՍԻ>> ՍՊԸ
ՀՎՀՀ` 02845628
Գլխավոր տնօրեն` Միքայել Գրիգորյան
Հասցե` ՀՀ, 0015, ք. Երեւան, Գրիգոր Լուսավորիչ 9, <<Երեւան
Պլազա>> բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
Բանկային տվյալներ`1570074686380100, Ամերիաբանկ ՓԲԸ